00:00:00

Փաշինյանի պահեստային առաջարկը՝ Ալիևին

12:00, 10 նոյեմբեր 2022 Տեսանյութեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կրկին հայտարարեց՝ Հայաստանը պատրաստ է Ադրբեջանին թույլ տալ Հայաստանի ճանապարհներով կապ ստանալ Նախիջևանի ինքնավար Հանրապետության հետ։

Նա հիշեցրեց ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որը շրջանառության մեջ է դրվել և որով առաջարկվում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանին հսկիչ անցագրային կետեր ստեղծել։ «Այդ որոշումը չի ընդունվում միայն մի պատճառով. Ադրբեջանը չի ուզում այդ ճանապարհը, սա նշանակում է, որ Հայաստանը լիարժեքորեն կատարում է իր պարտավորությունը ու Ադրբեջանն է, որ չի ցանկանում օգտվել ընձեռնված հնարավորությունից», - կառավարության այսօրվա նիստում հայտարարեց Փաշինյանը։

Նման մերժողականությունը, ըստ նրա, բացարձակապես անհասկանալի է։ «Եթե Ադրբեջանն իսկապես խաղաղություն է ուզում ու տրամադրված է խաղաղության, եկեք, ուրեմն, բացենք այդ հսկիչ անցագրային կետեը, եկեք մարդկանց համար հնարավորություն ստեղծենք, պարզ է՝ նրանք սկզբից կտատանվեն, կմտածեն, բայց երբ համոզվեն մտադրությունների անկեղծության մեջ, թե Հայաստանի, թե Ադրբեջանի քաղաքացիները միանշանակորեն կսկսեն օգտվել տեղաշարժի այս նոր հնարավորությունից», - ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե այս թեմայով պատրաստվում են նոր առաջարկ ներկայացնել Ադրբեջանին։ «Ընդ որում, մենք այս թեմայով ևս մեկ լրացուցիչ պահեստային առաջարկ ունենք», - ասաց նա։ Ինչ վերաբերում է նոր ճանապարհների կառուցմանը՝ Փաշինյանն ասաց, թե Հայաստանը նման պարտավորություն 2020 թվական նոյեմբերի 9-ի եռակողմ կամ որևէ այլ հայտարարությամբ չունի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր