Ավստրալիայի պաշտպանության նախարարը զինվորականներին հրամայել է վերանայել անվտանգության միջոցները՝ կապված այն մտավախության հետ, որ Պեկինը ավստրալացի օդաչուներին վերցնում է Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակին ուսուցանելու համար, տեղեկացրել է AP-ը։
Պաշտպանության նախարար Ռիչարդ Մառլեսը հրամայել է ստուգում իրականացնել այն բանից հետո, երբ մինչ այդ խնդրել էր ուսումնասիրել հաղորդումներն այն մասին, որ Չինաստանը դիմել է ավստրալացի նախկին զինծառայողներին՝ հրահանգիչներ դառնալու խնդրանքով։ «Ես մտահոգված եմ, դրա համար խնդրել են մանրամասն ուսումնասիրել այն քաղաքականությունն ու ընթացակարգերը, որոնք կիրառվում են պաշտպանության մեր նախկին աշխատակիցների եւ հատկապես նրանց հանդեպ, ովքեր մեր երկրի գաղտնիքներին են տիրապետում»,- ասել է Մառլեսը։
Նրա խոսքով՝ ոստիկանության եւ հետախուզության համատեղ օպերատիվ խումբը հետաքննում է «մի շարք դեպքեր»՝ կապված նախկին զինծառայողների հետ։