00:00:00

«Նիկոլ» փոթորիկը շարժվում է դեպի Ֆլորիդա․ բնակիչներին զգուշացրել են

11:51, 09 նոյեմբեր 2022 Աշխարհ

Արևադարձային «Նիկոլ» փոթորիկը շարժվում է դեպի Ֆլորիդա: Տեղեկատվությունը փոխանցում է France24-ը։ 

Նշվում է, որ արևադարձային փոթորիկը ուժգնացել է երեքշաբթի օրը, երբ շրջվել է դեպի Բահամյան կղզիներ Ֆլորիդայի Ատլանտյան ափի ուղու վրա, որտեղ փոթորկի մասին նախազգուշացում է փակցվել գրեթե 250 մղոն ափամերձ գոտում։ Տեղում միլիոնավոր բնակիչների նախազգուշացրել են, որ հնարավոր է պատսպարվելու կարիք լինի։ Նշվում է, որ քամու առավելագույն արագությունը կազմում է ժամում 65 մղոն (ժամում 100 կմ):

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր