Թուրքիան չի պատրաստվում կենտրոնանալ միայն ռուսական գազի մատակարարման վրա, խաղադրույքներ է կատարում նաեւ այլ մատակարարների, այդ թվում ՝ ԱՄՆ-ի վրա։ Այս մասին հայտարարել է երկրի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը:
«Ռուսաստանը էներգակիրների կարեւոր մատակարար է, որը մինչեւ վերջերս ծածկում էր Եվրոպայում գազի պահանջարկի մինչեւ մեկ երրորդը։ Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա ռուսական գազը կազմում է մեր երկրի սպառման առնվազն 40 տոկոսը։ Միեւնույն ժամանակ, մենք չենք պատրաստվում կենտրոնանալ միայն մեկ աղբյուրի վրա: Մենք խաղադրույք ենք կատարում Իրանի, Ադրբեջանի, ապագայում Իրաքի, իսկ ՀԲԳ-ի հարցում՝ ԱՄԷ-ի, Կատարի եւ Օմանի վրա»,-Դոնմեզի խոսքը մեջբերում է Anadolu գործակալությունը։