00:00:00

ԱՄՆ-ը կաջակցի Ուկրաինային՝ անկախ ընտրությունների արդյունքներից. Պետդեպ

18:41, 08 նոյեմբեր 2022 Աշխարհ

Վաշինգտոնը կշարունակի համակողմանի օգնություն ցուցաբերել Կիևին՝ անկախ ԱՄՆ ընտրությունների արդյունքներից, ճեպազրույցում հայտարարել է պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Կարեն Դոնֆրիդը։

«Բավական բևեռացված երկրում ապրող ամերիկացու տեսանկյունից ես ապշած եմ Ուկրաինային երկկուսակցական աջակցության մակարդակից։ Կարծում եմ, որ մեր աջակցությունը կշարունակվի»,- ասել է  նա։

Ըստ Դոնֆրիդի, կան որոշակի ձայներ, որոնք այլ կարծիք են հայտնում, բայց, նրա համոզմամբ, թե՛ հանրապետականների, թե՛ դեմոկրատների մեծամասնությունը հստակ դիրքորոշում ունի Ուկրաինային աջակցելու հարցում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր