00:00:00

Սպիտակ տանը մեկնաբանել են Իրանի մասին բայդենի ասած խոսքերը

18:09, 08 նոյեմբեր 2022 Աշխարհ

ԱՄՆ-ն չի կարող փոխել պետական համակարգը բոլոր երկրներում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն այն բանից հետո, երբ ԱՄՆ առաջնորդ Ջո Բայդենը հայտարարեց «Իրանն ազատագրելու» ցանկության մասին։


Սալիվանը նաև նշել է, որ Բայդենի վարչակազմը այլ երկրների հետ համագործակցության միջոցով փորձում է ցույց տալ, որ «ժողովրդավարությունը կարող է աշխատել ի շահ ժողովրդի, ինչպես նաև ծառայել համաշխարհային խնդիրների լուծմանը»։

«Միացյալ Նահանգները մի շարք միջոցներ է ձեռնարկել՝ հեշտացնելու իրանցիների համար տեղեկատվության և ինտերնետի հասանելիությունը, ինչպես նաև միմյանց և աշխարհի հետ հաղորդակցությունը: Մենք ունենք նմանատիպ գործիքներ, որոնք կարող են կիրառվել այլ համատեքստերում»,- ասել է պաշտոնյան։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր