Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դյոնմեզը հայտարարել է, որ երրորդ ատոմակայանի կառուցման համար Թրակիայում վայրի որշման աշխատանքները սկսվել են։ Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտնել էր, որ ներկայում ռուսական պետական «Ռոսատոմ» կորպորացիայի կողմից կառուցվող Աքքույուի և նախագծվող Սինոպի ատոմակայաններից բացի նախատեսում են կառուցել նաև 3-րդ ատոմակայանը:
«Մեր վերջին հանդիպմանը պայմանավորվածություն ենք ձեռք բերել: Դրա հետ կապված մի շարք տեխնիկական աշխատանքներ պետք է ավարտվին հասցնել։ Առևտուրը մասամբ սկսվել է ռուբլով» տեղեկացրել է թուրք նախարարը։