00:00:00

Վատիկանը պատրաստ է առաջարկել իր տարածքը Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ բանակցությունների համար

10:35, 08 նոյեմբեր 2022 Աշխարհ

Վատիկանը պատրաստ է առաջարկել իր տարածքը Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ բանակցությունների համար, գրում է La Stampa թերթը:

 

Թերթը նշում է, որ Վատիկանն առաջարկում է բանակցություններին ներգրավել նաեւ այլ կողմերի, այդ թվում ՝ ԱՄՆ-ին եւ ԵՄ-ին։

 

 

Նշվում է, որ Վատիկանի առաջարկի մասին հայտնի է դարձել հոկտեմբերի 24-ին Հռոմի Ֆրանցիսկոս պապի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումից հետո: Նոյեմբերի 6-ին պոնտիֆիկոսն ասել է, որ Վատիկանը ուշադիր հետեւում է Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին եւ ամեն ինչ անում է՝ հակամարտությունը դադարեցնելու համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր