00:00:00

ՌԴ-ի հարավային օդանավակայաններում թռիչքների սահմանափակումները երկարացվել է մինչեւ նոյեմբերի 15-ը

07:09, 07 նոյեմբեր 2022 Աշխարհ

Ռոսավիացիա»-ն վերստին երկարացնում է ՌԴ-ի կենտրոնական մասի եւ հարավի օդանավակայաններում թռիչքների արգելքը, այս անգամ մինչեւ նոյեմբերի 15-ը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել են գերատեսչության մամուլի ծառայությունում:

 

Փակ են մնում Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի եւ Էլիստայի օդանավակայանները: Նրանց աշխատանքում սահմանափակումները մտցվել են «Ռոսավիացիա»-ի կողմից փետրվարի 24-ին՝ Ուկրաինայում ռազմական գործողության սկսվելու օրը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր