00:00:00

Լուկաշենկոն պատմել է, որ Պուտինին եւ Ալիեւին սեւ խավիար է հյուրասիրել

18:24, 05 նոյեմբեր 2022 Աշխարհ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին եւ Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիեւին սեւ խավիար է հյուրասիրել, հայտնում է Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությունը։

«Մի անգամ վաղուց ես Մինսկի մերձակայում էի, ավազաններում թառափ են աճեցնում եւ սեւ խավիար են ստանում։ Ես իրենցից վերցնում եմ, եթե մեկին ուզում եմ նվիրել, հուշանվեր տալ։ Եվ բոլորը զարմանում են։ Ես հատուկ նվիրել եմ Իլհամ Ալիեւին կամ Պուտինին»,- հանրապետության ազգային կենսատեխնոլոգիական կորպորացիա կատարած այցի ժամանակ ասել է Լուկաշենկոն։

Բելառուսի ղեկավարի խոսքով՝ Կրեմլում նման խավիար չկա, եւ ինքը Պուտինին առաջարկել է փորձել։ Լուկաշենկոյի խոսքով՝ ՌԴ նախագահը զարմացել է, որ Բելառուսը կարող է նման մթերք արտադրել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր