00:00:00

Իտալիայում ուղղաթիռի կործանման հետևանքով 7 մարդ է զոհվել

17:14, 05 նոյեմբեր 2022 Աշխարհ

Իտալիայի իշխանությունները հայտնել են ուղղաթիռի կործանման մասին, ինչի հետևանքով զոհվել են անձնակազմի երկու անդամներ և հինգ ուղևորներ։

Իտալիայի փրկարար ծառայությունը Պուլիայի հարավային շրջանում հայտնաբերել է ուղղաթիռի բեկորներ,  փոխանցմամբ, այս մասին հայտնել է շրջանի փոխնախագահ Ռաֆայել Պիեմոնտեզը։
 
Տեղական տրանսպորտային ընկերության Agusta A109 ուղղաթիռը անհետացել է ռադարներից և դադարեցրել կապը դիսպետչերների հետ։ Առավոտյան Ադրիատիկ ծովի Տրեմիտի կղզիներից օդ բարձրացած ուղղաթիռում եղել են անձնակազմի երկու անդամներ և հինգ ուղևորներ, այդ թվում՝ 13-ամյա մի աղջիկ։
 
Բեկորները հայտնաբերվել են Ֆոջա նահանգի Ապրիչենա քաղաքի մոտակայքում։ Վթարի հետևանքով զոհվել են նույն ընտանիքի չորս անդամներ, որոնք  Սլովենիայից են։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր