00:00:00

Պենտագոնը հայտնել է Ուկրաինա ութ NASAMS ԶՀՀ ուղարկելու մասին

10:19, 05 նոյեմբեր 2022 Աշխարհ

Պենտագոնը հայտնել է Ուկրաինա ութ NASAMS զենիթահրթիռային համալիր ուղարկելու մասին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարի՝ տիեզերական քաղաքականության գծով օգնական Ջոն Փլամը։

«Ինչ վերաբերում է  NASAMS համալիրներին, ապա, կարծում եմ, կուղարկվեն ութ համակարգեր։ Հստակ չգիտեմ՝ որտեղ են նրանք, սակայն ճանապարհին են»,-նշել է Փլամը։

Ըստ նրա՝ Ուկրաինան իր տարածքում հակահրթիռային համակարգ ներդնելու դեպքում լուրջ խնդիրների կբախվի։ «Ակնհայտ է, որ պաշտպանության համար հակահրթիռային համակարգեր կպահանջվեն։ Սակայն կարծում եմ, որ Ուկրաինան չի կարողանա ապահովել համակողմանի պաշտպանությունը»,-հավելել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր