00:00:00

Աննա Վարդապետյանն իր ընկերուհուն կնշանակի իր տեղակալ․ի՞նչ պլաններ ունի և ի՞նչ զրույց է տեղի ունեցել գլխավոր դատախազի ու նրա արդեն նախկին խորհրդականի միջև

23:37, 04 նոյեմբեր 2022 Իրավական

Դատախազությունում Աննա Վարդապետյանի պլանների ձախողումն ու անիվի հակառակ պտտվելը շարունակվում է։ Աննա Վարդապետյանը հետզհետե համոզվում է, որ ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ, իսկ կառավարության կողմից իրեն կառավարելու լծակների ավելացումն ու մեղմ ասած իրեն դուր չեկող լուրերն ու մեսիջները շարունակում են փակ սենյակում երկար սթրեսի մեջ պահել Աննա Վարդապետյանին։

Irakanum.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Աննա Վարդապետյանի խորհրդական Հակոբ Գևորգյանը, ում Աննա Վարդապետյանն իր աշխատանքի առաջին օրն էր ընդունել, հրաժարվել է աշխատել նրա հետ։  

Irakanum.am-ին մանրամասներ են հայտնի դարձել այդ զրույցից։ Այսպիսով, Աննա Վարդապետյանը իր տեղակալ է նշանակելու իր մտերիմ ընկերուհուն՝ Անահիտ Մանասյանին, ինչը հայտնի է դարձել Հակոբ Գևորգյանին։ Նա Աննա Վարդապետյանին ուղիղ հարցրել է, թե իրեն խոստացել է դատախազի տեղակալի պաշտոնը, ինչպես է ինքը նշանակվելու տեղակալ, երբ այդ նույն պաշտոնի համար Դատախազություն է բերել իր ընկերուհուն, և փաստորեն երկու անձ է քննություն տալու մեկ հաստիքի համար։ Աննա Վարդապետյանը պատասխանել է, որ այո, ուզում է, որ իր ընկերուհին լինի իր տեղակալը և հորդորել է սպասել։ Աննա Վարդապետյանը Գևորգյանին հայտնել է, որ պլաններ ունի, բառացի ասելով․ «Սպասի, իմ ընկերուհին կնշանակվի, որոշ ժամանակ անց հաստիք կազատեմ, Գևորգ Բաղդասարյանի փոխարեն կնշանակվես դու»։

Աննա Վարդապետյանի «մուտիլովկաները» , թաքուն պլանները, ինչպես նաև ներկայացվող առաջարկը Հակոբ Գևորգյանին բացարձակ դուր չեն եկել,և ներսից իմանալով, թե ինչեր է պլանավորում անգամ Փաշինյանից թաքուն Աննա Վարդապետյանը, դուրս է եկել նրա աշխատասենյակից և հրաժարականի դիմում գրել, չուզենալով մաս կազմել Աննա Վարդապետյանի ծուղակների։

Աննա Վարդապետյանը նախորդ կադրերի ազատման համար Փաշինյանին սեփական հորինած պատճառները ներկայացնում է, բայց իր տարած ու իրենից հրաժարված կադրի համար բացատրություն դեռ երկար կորոնի, մանավանդ, որ Կառավարությունը լուռ վերահսկում  է նրա քայլերը և ստուգում նրան։

Irakanum.am

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր