00:00:00

Հրաժարականի տեսքով «ապտակ» Աննա Վարդապետյանին

12:00, 01 նոյեմբեր 2022 Հասարակություն

Irakanum.am-ի տեղեկություններով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ նշանակվելուց հրաժարվել է Աննա Վարդապետյանի խորհրդական Հակոբ Գևորգյանը: Դատախազության մեր աղբյուրների փոխանցմամբ, երեկ Գևորգյանը ոչ հաճելի զրույց է ունեցել Վարդապետյանի հետ: Գևորգյանը հստակ ներկայացրել է պաշտոնից հրաժարվելու իր պատճառները, որոնք ուղիղ կապ ունեն դատախազությունում տիրող անառողջ մթնոլորտի, անկազմակերպ աշխատանքի և Գլխավոր դատախազի պաշտոնում Վարդապետյանի ոչ կոմպետենտ լինելու հետ: Հակոբ Գևորգյանը երկար տարիներ պաշտոնավարել է Քննչական կոմիտեում և մեր ունեցած տեղեկություններով, նրա պաշտոնավարած ստորաբաժանումը տարիներ առաջ լավագույնն է ճանաչվել Կոմիտեում: Եվ բնական էր, որ վերջինս չէր կարողանալու աշխատել այն պայմաններում, որում այսօր հայտնվել է դատախազությունը: Հիշեցնենք, որ Աննա Վարդապետյանի հետ աշխատել հրաժարվել էր նաեւ Հայկ Գրիգորյանը։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր