00:00:00

G7-ի երկրները կհամակարգեն Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքները վերականգնելու հարցով օգնությունը

17:26, 04 նոյեմբեր 2022 Աշխարհ

G7-ի երկրների արտաքին գործերի նախարարները նոյեմբերի 4-ին  հայտնել են էներգետիկ ենթակառուցվածքների և ջրամատակարարման վերականգնման հարցում Ուկրաինային օգնելու համակարգող մեխանիզմ ստեղծելու որոշման մասին: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը:

«Այսօր մենք ստեղծում ենք G7-i համակարգման մեխանիզմ՝ օգնելու Ուկրաինային վերանորոգել, վերականգնել և պաշտպանել հիմնական էներգետիկ ենթակառուցվածքները և ջրամատակարարման օբյեկտները», - ասվում է նախարարների հայտարարության մեջ:

ԱԳՆ ղեկավարները նաև նշել են, որ ողջունում են դեկտեմբերի 13-ին Փարիզում ուկրաինական քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտների կայուն աշխատանքի ապահովմանն ուղղված միջազգային խորհրդաժողովի անցկացումը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր