Անկարայում հայտարարել են, որ ԱՄՆ-ն կարող է հավանություն տալ F-16-ի վաճառքին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը։
2021 թվականի հոկտեմբերին Թուրքիան դիմել է ԱՄՆ-ին՝ խնդրանքով վաճառել 40 F-16 եւ գրեթե 80 համալիր՝ իր առկա մարտական ինքնաթիռների արդիականացման համար։ Անկարան դիմել էր այն բանից հետո, երբ ձախողվել էր F-35-երի գործարքը։
Քալընի խոսքով՝ Բայդենի վարչակազմն այդ հարցով անկեղծ ջանքեր է գործադրում։
«Հեշտ չէ հստակ կանխատեսում անել, բայց կարծես կա հավանականություն, որ գործընթացը կավարտվի առաջիկա ամիսներին»,-ասել է Քալընը։