00:00:00

Հրվ. Կորեան օդ է բարձրացրել 80 անտեսանելի կործանիչ՝ սահմանի մոտ Հս. Կորեայի ավելի քան 180 ռազմական ինքնաթիռ նկատելուց հետո

11:37, 04 նոյեմբեր 2022 Աշխարհ

Հարավային Կորեան գրանցել է սահմանին Հյուսիսային Կորեայի ավելի քան 180 ռազմական ինքնաթիռների տեղաշարժ, ինչից հետո Հարավային Կորեայի զինված ուժերը շտապ կարգով օդ են բարձրացրել 80 կործանիչ։ Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը։

«Հարավային Կորեան գրանցել է հյուսիսկորեական ավելի քան 180 ռազմական ինքնաթիռների տեղաշարժը, ինչին պատասխանել են անտեսանելի կործանիչներ ուղարկելով», - ասվում է գործակալության հաղորդագրության մեջ:

Երեկ տեղի է ունեցել Հարավային Կորեայի և ԱՄՆ պաշտպանության նախարարների հանդիպումը։ Բանակցություններից հետո երկու երկրների ներկայացուցիչները սպառնացել են վերջ դնել ԿԺԴՀ-ի ռեժիմին ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների վրա միջուկային հարձակման դեպքում:Վերջին մի քանի օրվա ընթացքում ԿԺԴՀ-ն ավելի ու ավելի շատ հրթիռներ է արձակում իր հարևանների ուղղությամբ: Նոյեմբերի 3-ին երեք հրթիռ է արձակվել դեպի Ճապոնական ծով, նոյեմբերի 2-ին առնվազն 17 հրթիռ է արձակվել Ճապոնական ծով և Դեղին ծով։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր