Թուրքիայի արևմուտքում՝ Իզմիր քաղաքից 10 կմ հարավ-արևելք ընկած տեղանքում այսօր առավոտյան տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով, նախնական տվյալներով, մահացել է 1, մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել 6 հոգի։ Ավերվել է 20 շինություն։ Թուրքական աղբյուրների հաղորդմամբ՝ տեղեկությունը փոխանցել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին։
Թուրք պաշտոնյան մանրամասնել է, որ մահացածը Իզմիրի բնակիչ էր,մահացել է հիվանդանոցում, իսկ մյուս վեց հոգին գտնվում են բժիշկների հսկողության տակ։
Նշվում է, որ Էպիկենտրոնը գտնվում է Էգեյան ծովի ափամերձ հատվածում՝ 10 կմ խորության վրա։ Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 4.9 բալ։