00:00:00

Ընտանիքը վերադարձել է արձակուրդից եւ հայտնաբերել անծանոթուհուն՝ բազմած հեռուստացույցի առջեւ գտնվող բազմոցին

19:37, 03 նոյեմբեր 2022 Աշխարհ

Ավստրալիայի Սիդնեյ նահանգի Նոր Հարավային Ուելս արվարձանից մի ընտանիք վերադարձել է արձակուրդից և պարզել, որ իրենց բացակայության ժամանակ իրենց պատկանող տանը անծանոթ կին է բնակություն հաստատել: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Անկոչ հյուրը նստած էր բազմոցին և հեռուստացույց էր դիտում տան տիրուհուն պատկանող հագուստով։ Ապշած տան տերերը ոստիկանություն են կանչել, եւ օպերատիվ կերպով դեպքի վայր ժամանած իրավապահները ձերբակալել են իրավախախտին:

Նրան մեղադրանք է առաջադրվել ուրիշի տուն ապօրինի ներթափանցելու, ուրիշի գույքը գողանալու և ուրիշի մեքենան ապօրինի օգտագործելու համար: Ոստիկանությունը ենթադրել է, որ կինը 6 օր գաղտնի ապրել է ուրիշի տանը։ Նա կերակուր էր պատրաստում և օգտագործում էր ընտանիքին պատկանող մեքենան, որը հետագայում ջարդուփշուր է արել։ Տեղի բնակիչները կնոջը «Ոսկեծամիկ» են անվանել։

Իրավախախտը կալանքի տակ է կպահվի մինչ դատը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր