00:00:00

Եվրոպան կարող է ռուսական գազ ստանալ Թուրքիայի տարածքով. Էրդողանի ներկայացուցիչ

19:12, 03 նոյեմբեր 2022 Աշխարհ

Եվրոպան կարող է ռուսական գազ ստանալ Թուրքիայի «գազային հանգույցի» միջոցով, նման անհրաժեշտություն կա, ասել է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը։

Պուտինը և Էրդողանը ավելի վաղ հանձնարարել էին մանրամասն և արագ մշակել Թուրքիայում գազային հանգույց ստեղծելու հարցը, որով, մասնավորապես, Ռուսաստանի Դաշնությունը կարող է գազի տարանցումը Հյուսիսային հոսքից դեպի Սև ծովի տարածաշրջան և Թուրքիա տեղափոխել։

«Եվրոպայի կողմից ռուսական գազից հրաժարվելը հեշտ գործընթաց չի լինի, դա տարիներ կպահանջի, ուստի այժմ Եվրոպայի համար ավելի ձեռնտու է ռուսական գազ ստանալ Թուրքիայի տարածքով, քան այլընտրանքային ուղիներ կառուցելը», - ասել է Քալընը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր