00:00:00

Թուրքիայի փոխնախագահը կայցելի Ադրբեջան եւ օկուպացված Շուշի

18:45, 03 նոյեմբեր 2022 Աշխարհ

Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան։

Այցի շրջանակներում Օքթայը նոյեմբերի 4-ին բանակցություններ կվարի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ վարչապետ Ալի Ասադովի հետ։

Օքթայը Ասադովի հետ կնախագահի տնտեսական համագործակցության ադրբեջանա-թուրքական միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստը։

Բացի այդ, Օքթայը կմասնակցի թուրք-ադրբեջանական համատեղ բիզնես-ֆորումին։

Նոյեմբերի 5-ին Ֆուաթ Օքթայը կմեկնի Շուշի, որը 2020 թվականին Արցախի դեմ ագրեսիայի հետեւաանքով օկուպացվել է ադրբեջանական զինուժի կողմից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր