00:00:00

Հանրահավաքի ժամանակ կրակել են Պակիստանի նախկին վարչապետ Իմրան Խանի վրա

17:47, 03 նոյեմբեր 2022 Աշխարհ

 

Գերմանիայի քաղաքացիները պետք է հնարավորինս շուտ լքեն Իրանը։

 
Այս մասին ասվում է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքի տարածած հաղորդագրությունում։
 
«Այսօր ևեթ մեկնելն անհրաժեշտ է՝ հաշվի առնելով փոփոխվող իրավիճակը և Գերմանիայի քաղաքացիների պաշտպանությունը, ովքեր դեռ երկրում են», – ասել են նախարարությունից։
 
Բողոքի ցույցերի պատճառով Իրանում իրավիճակն անվտանգ չէ. Գերմանիայի ԱԳՆ- ն զգուշացնում է և գերմանացիներին կոչ է անում լքել երկիրը։
 
ԱԳՆ-ի տվյալներով՝ երկրում բազմաթիվ օտարերկրյա քաղաքացիներ են ձերբակալվել։ Առաջին հերթին վտանգի տակ են Գերմանիայի այն քաղաքացիները, ովքեր ունեն նաև Իրանի քաղաքացիություն։ Իրանում գտնվողներին խորհուրդ է տրվել լինել շատ զգույշ և խուսափել զանգվածային ցույցերից և ամբոխներից։

 
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր