00:00:00

ՔՊ-ն վարչության նիստ է հրավիրել․ օրակարգում վարչության ոչ լեգիտիմ ընտրությունների հարցն է

20:03, 03 նոյեմբեր 2022 Քաղաքականություն

Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վաչության նիստ է հրավիրել, ներկա է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մենք տեղեկացանք, որ քննարկման օրակարգում վարչության անդամների ընտրության սկանդալն է։ Մամուլն արդեն գրել էր, որ ձայների հաշվարկից հետո նորընտիր կազմում փոփոխություն է տեղի ունեցել։ Մասնավորապես փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն ու ՔՊ խմբակցության դեկավար Հայկ Կոնջորյանը դուրս են մնացել վարչության կազմից, նրանց փոխարինել են ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանն ու պատգամավոր Արսեն Թորոսյանը։ Ի դեպ հենց Թորոսյաննն է իսկզբանե կասկածներ ունեցել, որ ձայները կեղծվել են։ Բայց մեկ կարևոր հանգամանք ևս Արսեն Թորոսյանի և Արմեն Փամբուխչյանի ստացած ձայները ոչ թե ավելացել են, այլ՝ Մաթևոսյանինն ու Կոնջորյանինն է նվազել։

Լրատվամիջոցների հրապարակումների համաձայն թիմակիցները պատգամավոր Արփի Դավոյանին են մեղադրում կեղծիքի մեջ։ Հենց նա է եղել ընտրությունների ողջ կազմակերպչական հարցերի պատասխանատուն եւ ազդեցություն է գործել հաշվիչ հանձնաժողովի վրա, որի կազմում ընդգրկված են եղել ԱԺ փորձագետներ, նախկին-ներկա պատգամավորի օգնականներ։

Հաշվիչ հանձնաժողովի նախագահը Արմեն Խոջոյանն է։ վերջինս ՔՊ-ական է, էկոնոմիկայի փոխնարար Արմեն Խոջոյանի հայրը։ Մեր տեղեկություններով վերջինս արդեն իսկ հայտարարել է, որ որեւէ ազդեցություն չի ունեցել գործընթացների վրա։

Մենք նաև տեղեկացանք, որ վարչության նիստն ընթանում է բավականին լարված վիճակում։ Որոշ ՔՊ-ականեր տեղի ունեցած խայտառակությունը պայմանավորվում են կուսակցությունում առկա բաժանումների հետ։ Մասնավորապես Սուրեն Պապիկյան և Տիգրան Ավինյանի «թևերն են» առավել ակտիվ պայքարի մեջ եղել, և ոմանց վարչության կազմում չհայտնվելը հենց Ավինյանի ջանքերով է եղել։

Հնարավոր է նիստի ավարտից հետո կուսակցությունը հայտարարություն տարածի և հերթական սկանդալը մատուցի որպես «ժողովրդավարության առհավատչյա», նշելով, որ կատարվածը տեխնիկական խնդիր է եղել և իրենք այն հարթել են։

Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր