00:00:00

Հաջորդ շաբաթ ՌԴ Դաշնային խորհուրդը կքննարկի Հայաստանի և Ադրբեջանի օրենսդիրների հետ եռակողմ միջխորհրդարանական երկխոսություն վարելու բանակցային խմբի ստեղծման հարցը. «ՌԻԱ Նովոստի»

15:59, 03 նոյեմբեր 2022 Աշխարհ

ՌԴ Դաշնային խորհուրդը հաջորդ շաբաթ կքննարկի Հայաստանի և Ադրբեջանի հետ եռակողմ միջխորհրդարանական երկխոսություն վարելու համար բանակցային խմբի ստեղծման հարցը, բանակցությունները կարող են տեղի ունենալ շուտով, հնարավոր է՝ նոյեմբերին: «ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է խորհրդարանի վերին պալատի աղբյուրը։

Ավելի վաղ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ստորագրել էին համատեղ հայտարարություն, որում նշվում է Երևանի և Բաքվի միջև դրական մթնոլորտի ձևավորման կարևորությունը՝ ռուսական աջակցությամբ երկխոսությունը շարունակելու համար։ Կարևորվել են նաեւ երկրների եռակողմ միջխորհրդարանական շփումները։

«Հաջորդ շաբաթ Դաշնային խորհուրդը կքննարկի Հայաստանի և Ադրբեջանի օրենսդիրների հետ եռակողմ միջխորհրդարանական երկխոսություն վարելու բանակցային խմբի ստեղծման հարցը»,- ասել է գործակալության աղբյուրը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր