00:00:00

ԱՄՆ-ն դարձել է ԵՄ-ում գազի երկրորդ խոշոր մատակարարը

13:47, 03 նոյեմբեր 2022 Աշխարհ

Նորվեգիայից հետո Միացյալ Նահանգները դարձել է Եվրամիության «կապույտ վառելիքի» երկրորդ խոշոր մատակարարը՝ այն տրամադրելով հեղուկ ձեւով։  Լատվիայի Բանկի տնտեսական համաժողովում այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) գործադիր փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսը։  Հեռարձակումն իրականացվել է ԵՀ կայքում։
Նա հիշեցրել է, որ Ռուսաստանից մատակարարումները, որը ԵՄ-ի համար  հիմնական արտահանողն էր, կրճատվել են։
«Մենք կարողացել ենք ամբողջությամբ փոխել մատակարարների կառուցվածքը։ Նորվեգիան այժմ ԵՄ-ում բնական գազի ամենամեծ մատակարարն է, որին հաջորդում է ԱՄՆ-ն՝ հեղուկ բնական գազով»,- ասել է նա:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր