ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այսօր Ազգային ժողովում հայտարարեց, որ մի քանի օրից մեկնում է ԱՄՆ։ Վաշինգտոնում հանդիպում է նախատեսված Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև:
«Այնտեղ կլինի իմ ու Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի ու ԱՄՆ պետաքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը», - ասել է նա: