00:00:00

Ուսուցչուհին ազատվել է կալանքից՝ դեռահասին գայթակղելու համար եւ կրկին քնել նրա հետ

19:10, 01 նոյեմբեր 2022 Աշխարհ

ԱՄՆ-ի Ջորջիա նահանգի Հաբերշեմ շրջանի դպրոցներից մեկի 35-ամյա ուսուցչուհուն դատապարտել են 30 տարվա ազատազրկման՝ դեռահասին կրկնակի գայթակղելու համար: Այս մասին հայտնում է WDUN-ը։

Լեսլի Թաքեր Թերելին առաջին անգամ ձերբակալել են 2021 թվականի մարտի 18-ին՝ անչափահասի հետ սեռական կապի մեջ մտնելու հոդվածով։ Նրա զոհը 15-ամյա աշակերտն էր։ Կինը կալանքից դուրս է եկել գրավի դիմաց մինչեւ դատավարությունը, սակայն արդեն երկու ամիս անց նրան կրկին կալանավորել են։ Քննությանը հայտնի է դարձել, որ ուսուցիչը կրկին քնել է նույն դեռահասի հետ։

2022 թվականի հոկտեմբերին Թերելն իրեն մեղավոր է ճանաչել։ Նրան առաջին դրվագով դատապարտել են 20 տարվա ազատազրկման, երկրորդով՝ 10։ Նախկին ուսուցչուհին բանտում կանցկացնի առնվազն 16 տարի։ Մնացած ժամկետը կհամարվի պայմանական, եթե կինը չխախտի Պայմանական ազատազրկման կանոնները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր