Ռուսաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Մեւլութ Չավուշօղլուն քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։
«Որպես Ռուսաստանի Դաշնության եւ Թուրքիայի նախագահների միջեւ շփումների զարգացում՝ նախարարները շարունակել են քննարկել Ուկրաինայի կողմից հումանիտար ծովային միջանցքները ռազմական նպատակներով օգտագործելու հետ կապված իրավիճակը եւ հաստատել են, որ անհրաժեշտ է վստահելի երաշխիքներ ձեռք բերել, որպեսզի բացառվեն նման գործողությունները, որոնք խաթարում են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի «Սեւծովյան հացահատիկային նախաձեռնության» իրականացումը»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։