00:00:00

Արեւմտյան երկրներն աշխարհին մղում են դեպի գլոբալ պատերազմ․ Մեդվեդեւ

15:00, 01 նոյեմբեր 2022 Աշխարհ

Արեւմտյան երկրներն աշխարհին մղում են դեպի գլոբալ պատերազմ, եւ միայն Ռուսաստանի լիարժեք եւ վերջնական հաղթանակն է համաշխարհային կոնֆլիկտի ավարտի երաշխավորը։ Այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը։

«Արեւմտյան երկրների հայտնի թեզը՝ «Չպետք է թույլ տալ, որ Ռուսաստանը հաղթի պատերազմում»։ Ի՞նչ է դա իրականում նշանակում։ Եթե չի հաղթում Ռուսաստանը, ապա հաղթում է Ուկրաինան։ Պատերազմում Ուկրաինայի նպատակը ավելի վաղ իրեն պատկանող բոլոր տարածքների վերադարձն է։ Այսինքն՝ դրանք Ռուսաստանից անջատելը։ Սա մեր պետության գոյության համար սպառնալիք է։ Եվ սա նշանակում է կետ 19-ի՝ միջուկային զսպման ոլորտում ՌԴ պետքական քաղաքականության հիմքերի կիրառման համար առիթ։ Եվ ո՞վ է ծրագրում միջուկային կոնֆլիկտ, թույլ տվեք իմանալ։ Սա ի՞նչ է, եթե ոչ միջուկային զենքի կիրառմամբ համաշխարհային պատերազմի սադրանք։ Եվ միայն Ռուսաստանի լիարժեք եւ վերջնական հաղթանակն է համաշխարհային կոնֆլիկտի ավարտի երաշխավորը»,-գրել է նա։  

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր