00:00:00

ՌԴ-ն եւ Իրանը քննարկել են Հյուսիս-Հարավ փոխադրամիջանցքի համատեղ զարգացումը

12:57, 01 նոյեմբեր 2022 Աշխարհ

Ռուսաստանը եւ Իրանը քննարկել են Հյուսիս-Հարավ միջազգային փոխադրամիջանցքի համատեղ զարգացման շուրջ մտադրությունները: Այդ մասին լրագրողներին հայտնել էՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը՝ ամփոփելով Գրոզնիում երկու երկրների միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքները:

«Մենք այսօր հաստատել ենք անհրաժեշտ առեւտրատնտեսական ենթակառուցվածքի շուտափույթ զարգացման շուրջ պայմանավորվածությունը: Խոսքը Հյուսիս-Հարավ միջանցքի զարգացման մասին է, որը պետք է մի քանի անգամ մեծացնի իր կարողությունները առաջիկա տասնամյակում»,-ասել է Նովակը, փոխանցում է  «Արմենպրես»-ը։

Նա հավելել է, որ խոսքը, այդ թվում՝ Կասպից ծովում, նավահանգիստների արդիականացման, լոգիստիկ կենտրոնների ստեղծման, անհրաժեշտ ենթակառուցվածքի շինարարությանը մասնակցելու մասին է, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր