00:00:00

Իրանում 100 հազար դոլարի ներդրում իրականացրած օտարերկրյա քաղաքացիները կարող են 5 տարվա կացության թույլտվություն ստանալ

08:37, 31 հոկտեմբեր 2022 Աշխարհ

Իրանում 100 հազար դոլարի ներդրում իրականացրած օտարերկրյա քաղաքացիները կարող են ստանալ 5 տարվա կացության թույլտվություն:

ParsToday-ի փոխանցմամբ, ԻԻՀ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի գլխավորությամբ կայացած նիստում իսլամական խորհրդարանի ներկայացուցիչները նշել են, որ այս որոշումը  կապիտալ կներգրավվի երկիր:

Իրանի ՆԳՆ-ն պարտավորվել է առավելագույնը մեկ ամսում,  օտարերկրյա քաղաքացիներին, որոնք Իրանում առնվազն հարյուր հազար դոլարի երկարաժամկետ ներդրումներ կիրականացեն, Էկոնոմիկայի նախարարության հաստատումից հետո տրամադրել 5 տարվա կացության թույլտվություն:

Նշվում է, որ ավելի քան 80 միլիոն բնակչության և կիրթ աշխատուժի, կլիմայական բազմազանության, Կասպից ծովի և հարևան երկրների մի քանի հարյուր միլիոնանոց շուկայի ու համապատասխան ենթակառուցվածքային ցանցի առկայության շնորհիվ,  Իրանը գրավիչ է ներդրողների համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր