Սեուլում հրմշտոցի հետևանքով զոհվել է 120 մարդ, ևս 100-ը վիրավորվել են:
Ողբերգությունը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնում՝ Իտեվոն շրջանում, Հելոուինի տոնակատարության ժամանակ։
Հաղորդվում է, որ երբ շուրջ 100.000 մարդ դուրս է եկել հրապարակ՝ տոնելու Հելոուինը, մարդիկ սկսել են շնչահեղձ լինել հրմշտոցի հետևանքով։ Դեպքի վայր է մեկնել շտապօգնության 140 ավտոմեքենա:
Միջադեպի հետաքննությունը ստանձնել է անձամբ Հարավային Կորեայի նախագահը: