00:00:00

Իրանի Շիրազ քաղաքում ահաբեկչություն կատարած անձը մահացել է․ Tasnim

14:05, 29 հոկտեմբեր 2022 Աշխարհ

Իրանի Շիրազ քաղաքում գտնվող Շահ-Չերաղ սրբավայրում ահաբեկչություն կատարած անձը մահացել է, տեղեկացրել է Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին։

«Ձերբակալության ժամանակ ստացված վնասվածքներից նա մահացել է Շիրազի հիվանդանոցներից մեկում»,- գործակալությանը հայտնել է Ֆարսի փոխնահանգապետը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ի երեկոյան իրանական լրատվամիջոցները հայտնել էին, որ երեք անհայտ անձինք կրակ են բացել իրանական Շիրազ քաղաքի Շահ-Չերաղ սրբավայրում, որտեղ ուխտավորներ էին եղել։ Ահաբեկչության զոհ է դարձել 13 մարդ, 45-ը վիրավորվել են։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր