00:00:00

Եվրոպայում կարգելվի ներքին այրման շարժիչներով նոր մեքենաների վաճառքը

19:36, 28 հոկտեմբեր 2022 Աշխարհ

Եվրամիության երկրները եւ Եվրախորհրդարանը որոշում են կայացրել՝ 2035 թվականից հետո ներքին այրման շարժիչներով նոր մեքենաների վաճառքն արգելելու մասին, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։

Այս տեսակի մեքենաների արգելքը 2050 թվականին Եվրոպայում չեզոք տնտեսություն ստեղծելու ծրագրի մի մասն է։ Որոշումը պետք է արագացնի եվրոպական երկրներում էլեկտրական մեքենաներին անցումը, ինչը կօգնի նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումները:

Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Պասկալ Կանֆենը վերոնշյալ որոշումն անվանել է պատմական։ Քաղաքական գործչի խոսքով՝ այս պահին Եվրոպայում արտանետումների 16 տոկոսը բաժին է ընկնում ավտոմոբիլային սեկտորին, սակայն մինչեւ 2050 թվականը հնարավոր կլինի ոլորտն ածխածնից չեզոք դարձնել։

Միաժամանակ Greenpeace-ի ներկայացուցիչները չեն գնահատել եվրոպական իշխանությունների որոշումը։

«ԵՄ-ն գեղատեսիլ երթուղի է ընտրել, սակայն այս երթուղու վերջում աղետ է», - ասել է կազմակերպությունը The Brussels Times-ի բելգիական խմբագրության հետ զրույցում: Փորձագետների կարծիքով՝ նոր հանածո վառելիքով տրանսպորտային միջոցները պետք է արգելվեն ամենաուշը մինչեւ 2028 թվականը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր