Չարագործները այսօր ներխուժել են ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի տուն եւ հարձակվել նրա ամուսնու՝ Պոլի վրա։ Այս մասին տեղեկանում ենք Փելոսիի պաշտոնական կայքում տեղ գտած հրապարակումից։
«Այսօր վաղ առավոտյան չարագործը ներխուժել է Փելոսիների տուն, որը գտնվում է Սան Ֆրանցիսկոյում եւ կոշտ հարձակում իրականացրել պարոն Փելոսիի վրա»,- ասված է հայտարարության մեջ։ Հանցագործին ձերբակալել են։ Նենսի Փելոսին այդ ժամանակ տանը չի եղել։