Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը դատապարտել է Թուրքիայի դիրքորոշումը, որը կասկածի տակ է դնում Հունաստանի ինքնիշխանությունը Էգեյան ծովում գտնվող իր կղզիների նկատմամբ, գրում է Kathimerini-ը։
«Անընդունելի է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցը կասկածի տակ դնի դաշինքի մեկ այլ անդամի ինքնիշխանությունը»,-ասել է Շոլցը Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ Աթենքում հանդիպումից հետո համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ՝ չնշելով Թուրքիայի անունը։
Միցոտակիսը քննադատել է Թուրքիայի ագրեսիվ հռետորաբանությունը։ «Հունական կղզիները ոչ մեկին չեն սպառնում»,-ասել է նա՝ հավելելով, որ «հուսով է, որ հարեւանները կընտրեն դեէսկալացիայի ուղին»։