00:00:00

Ռուսաստանի 11 օդանավակայաններում թռիչքների սահմանափակման ռեժիմը երկարացվել է մինչեւ նոյեմբերի 3-ը

06:58, 26 հոկտեմբեր 2022 Աշխարհ

«Ռոսավիացիա»-ն մինչեւ նոյեմբերի 3-ը երկարացրել է թռիչքների կատարման սահմանափակումների ռեժիմը Ռուսաստանի հարավի եւ կենտրոնական մասի 11 օդանավակայաններում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասվում է գերատեսչության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

«Թռիչքների կատարման սահմանափակումների ռեժիմը Ռուսաստանի հարավի եւ կենտրոնական մասի 11 օդանավակայաններում երկարացվել է մինչեւ 2022 թվականի նոյեմբերի 3-ը»,-նշվում է հաղորդագրության մեջ:

Ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքները Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի եւ Էլիստայի օդանավակայաններում:

Ռուսաստանը 2022 թվականի փետրվարի 24-ից քաղաքացիական ինքնաթիռների համար փակել է իր օդային տարածության մի մասը երկրի հարավում եւ կենտրոնական մասում Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն անցկացնելու ֆոնին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր