00:00:00

Իրանում գնդшկшհшրել են ԻՀՊԿ-ի 3 անդամների

19:30, 25 հոկտեմբեր 2022 Աշխարհ

Իրանի հարավ-արևելքում և արևմուտքում անհայտ անձանց գնդակոծության հետևանքով զոհվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) երեք աշխատակից, ասվում է կորպուսի հարավարևելյան շտաբի հաղորդագրությունում։

«Մի քանի րոպե առաջ գնդապետ Մեհդի Մոլլաշախին և «Բասիջ»-ի (ԻՀՊԿ-ին կից ռազմական կառույցի) աշխատակից Ջավադ Քեյխան, որոնք Սիստան և Բելուջիստան նահանգի ԻՀՊԿ «Սալման» ստորաբաժանման աշխատակիցներ են, մահացել են Զահեդան քաղաքի Փարասթար հրապարակում անհայտ անձանց կողմից արձակված կրակոցների հետեւանքով»,-ասվում է հաղորդագրությունում:

Tasnim-ի տեղեկացմամբ՝ ԻՀՊԿ-ի սպաները տուն են վերադարձել աշխատանքային օրվա ավարտից հետո, եւ անհայտ անձինք, գտնվելով մեքենայում, «Կալաշնիկով» ինքնաձիգից կրակ են բացել նրանց վրա։ Ինչպես նշել են կորպուսի շտաբից, հարձակումը կատարած անձի կամ անձանց որոնողական աշխատանքները շարունակվում են։

Հայտարարության մեջ ասվում է նաև, որ Իրանի արևմտյան շրջանում, Իրաքի հետ սահմանային անցակետում անհայտ անձանց հետ փոխհրաձգության հետևանքով սպանվել է ԻՀՊԿ-ի ևս մեկ անդամ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր