Ուկրաինայի հակամարտության զոհերի թիվը խաղաղ բնակչության շրջանում գերազանցել է 16 հազարը, ճեպազրույցում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։
«Ուկրաինայում փետրվարի կեսերից մինչ օրս խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը հասել է 16 հազար 150-ի, ևս 9776-ը վիրավորվել են»,- ասել է Դյուժարիկը։
Նրա խոսքով՝ 61%-ը մահացել է Ուկրաինայի արևելքում՝ Դոնեցկի եւ Լուգանսկի շրջաններում։ Այս տվյալները տրամադրել է Ուկրաինայում ՄԱԿ-ի մարդասիրական առաքելությունը։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը հայտնել է նաև, որ Ուկրաինայում ավելի քան 1 միլիոն մարդ ժամանակավոր կացարանի ու ապաստանի կարիք ունի։ Նա ընդգծել է մարդասիրական օգնության հրատապ անհրաժեշտությունը, հատկապես վերմակներ, տաք հագուստ, խոհանոցի և ջեռուցման շարժական սարքեր և պինդ վառելիք: