00:00:00

Ռիշի Սունակը ստանձնեց Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը

11:53, 25 հոկտեմբեր 2022 Աշխարհ

Մեծ Բրիտանիայի իշխող Պահպանողական կուսակցության նոր առաջնորդ Ռիշի Սունակը ստանձնեց երկրի վարչապետի պաշտոնը՝ Չարլզ III թագավորից ստանալով կառավարություն ձեւավորելու մանդատ։

Երեքշաբթի օրը Բուքինգհեմյան պալատում տեղի ունեցած արարողության կադրերը հրապարակել է միապետի մամուլի ծառայությունը։

Այժմ 42-ամյա Սունակը կուղեւորվի Դաունինգ սթրիթում գտնվող վարչապետի նստավայր, որտեղ հանդես կգա ժողովրդին ուղղված ելույթով։ Նա դարձել է առաջին վարչապետը, որին հավանություն է տվել թագավոր Չարլզ III-ը, որը ստանձնեց գահը սեպտեմբերի 8-ին Եղիսաբեթ II թագուհու մահից հետո։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր