00:00:00

Բանաձևը մեկն է. նոր ստատուս քվո՝ հիմնված նոր ուժերի հավասարակշռության վրա․ Ղազինյան

12:24, 20 հոկտեմբեր 2022 Քաղաքականություն

Ապրելու բանաձևը մեկն է. ոչ պատերազմ, ոչ խաղաղություն. նոր ստատուս քվո՝ հիմնված նոր ձևավորված ուժերի հավասարակշռության վրա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը։

«Սա այն է, ինչին պետք է ձգտի Հայաստանը, սա այն էր ինչ արեց Ադրբեջանը 1994թ-ին և 26 տարի հետո, օգտվելով Հայաստանում ստեղծված իրավիճակից, կարողացավ հասնել ռևանշի:
Իսկ նոր ստաուս-քվոյի համար անհրաժեշտ է նոր բանակցող, ով ձերծ կլինի գործող բանակցողի կողմից ձեռք բերած բանավոր պայմանավորվածություններից, նոր բանակցող, ում հետ տարածաշրջանային կենտրոններն ու համաշխարհային խաղացողները կկարողանան պայմանավորվել:

Ադրբեջանում, վաղ թե ուշ, լինելու է այն, ինչ եղավ Հայաստանում 2018-ին, Ալիևի իշխանության փլուզումը պայթեցնելու է ողջ Ադրբեջանը, ինչին մենք պետք է պատրաստ լինենք. պատրաստ լինենք պատժել թշնամուն և վրեժ լուծել մեզ հասցրած ցավի, տառապանքի ու նվաստացման համար:

Յուրաքանչյուր Հայ մարդ պետք է ապրի այդ ձգտումով, նպատակով, սեղմի բռունցքը՝ ճիշտ պահին պատասխան հարված հասցնելու և կորցրածը վերադարձնելու համար:

Խաղաղության պայմանագիր ՉՊԵՏՔ Է ստորագրվի, իսկ դրա համար Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա՝ հնարավորություն տալով Հայաստանին ապրել, ուժեղանալ ու ճիշտ պահին հաղթել»,- գրել է Արթուր Ղազինյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր