00:00:00

«Սեքյուրիթի դրիմ»-ի դարաշրջանն ավարտվեց. արագաչափերի ու տեսախցիկների համակարգը վերադարձվեց ոստիկանությանը

11:43, 20 հոկտեմբեր 2022 Քաղաքականություն

Այսօրվանից երթևեկության կանոնների նկատմամբ էլեկտրոնային հսկողության համակարգը՝ արագաչափերը, տեսախցիկները, որոնք վարձակալությամբ տրված էին մասնավոր ընկերությանը, վերադարձվում են ՀՀ ոստիկանությանը:

«Մենք դա վերադարձնում ենք պետական կառավարման ոլորտ, ոստիկանությունում ստեղծվել է ՊՈԱԿ, ու այսօրվանից մենք լիարժեք հանձնման-ընդունման գործըթնացը իրականացրել ենք», - կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ոստիկանապետ Վահե Ղազարյանն էլ ասաց, թե այսօրվանից համակարգի կառավարումն իրականացվում է նոր ստեղծված ՊՈԱԿ-ի կողմից:

«Մեկ-երկու օրվա ընթացքում հանձնում-ընդունումը լրիվ կավարտենք: Ասեմ ավելին՝ «Սեքյուրիթի դրիմ»-ի աշխատակիցների 99 տոկոսը՝ 451 աշխատակից, հրամանագրվել են ՊՈԱԿ-ում՝ աշխատանքը շարունակելու համար», - նշեց ոստիկանապետը:

Հիշեցնենք՝ դեռ 2022 թվականի հուլիսի 14-ի կառավարության նիստում ընդունվեց Հայաստանում «Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին որոշումը:

Այդ օրը Փաշինյանը հայտարարեց՝ «Սեքյուրիթի դրիմ»-ի դարաշրջանը բարեհաջող ավարտվում է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր