00:00:00

ԵՄ-ն 10 մլն եվրոյի դրամաշնորհ կտա Հայաստանին ՆԳՆ-ն հիմնելու համար

11:16, 20 հոկտեմբեր 2022 Քաղաքականություն

Եվրամիությունը 10 միլիոն եվրո կտրամադրի Հայաստանի կառավարությանը՝ նոր ձևավորվելիք Ներքին գործերի նախարարության հիմնադրման ու ոստիկանության բարեփոխումների համար։

 
Աջակցությունը կառավարությանը կտրամադրվի «ԵՄ-ն դիմակայուն և հաշվետու հսատատությունների համար. ոստիկանության և միգրացիոն բարեփոխումներն ու մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» դրամաշնորհային ֆինանսավորման համաձայնագրի շրջանակում, որին կառավարությունը համաձայնություն է տալու հոկտեմբերի 20-ի նիստում։

Տեխնիկական աջակցության ծրագրով աջակցություն կտրվի միգրացիոն ծառայությունների բարելավման համար՝ խթանելու լավ կառավարվող և ապահով շարժունությունը։ Շահառու մարմիններ են լինելու աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, Միգրացիոն ծառայությունը, ոստիկանությունը։

Հայաստանն այս ծրագրի շրջանակում համաֆինանսավորման պարտավորություն չի ունենալու։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր