ՀՀԿ քարտուղար Էդուարդ Շարմազանովը գրում է.
«Հայաստանի պաշտոնական քարոզչությունը վաղուց հակապետական է, հակասում է հայ-ռուսական դաշնակցային շահերին ու ծառայում է թուրք-նատօական շահերին։
Նավալնիին եթեր տվեցին, ՀԱՊԿ-ին ինչ ասես՝ ասեցին ,հիմա էլ քարոզում են ՌԴ-ի ու Պուտինի պարտությունը ՆԱՏՕ-ի դեմ պայքարում։
Դուք ուղեղ ունե՞ք։
Հասկանո՞ւմ եք, որ ՌԴ-ի անհաջողության դեպքում դիմավորելու եք թուրքերին, ու ոչ մի Արեւմուտք ձեզ չի գալու փրկի։
Հայաստանի ու Արցախի ճակատագիրը որոշվում է նաեւ ՌԴ-ՆԱՏՕ հակամարտության ժամանակ Ուկրաինայում։
Կրկնում եմ՝ ՌԴ-ի անհաջողությունն ու պարտությունն ուղիղ ճանապարհ է լինելու Հայաստանի վիլայեթացման համար, ա՛յ կապիտուլյանտ անմեղսունակներ։
Արեւմուտքն ու ՆԱՏՕ-ն որտեղ «քիթները խոթեցին» այդ երկրները կա՛մ կործանվեցին, կա՛մ մասնատվեցին»։