00:00:00

Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը

22:25, 17 մայիս 2018 Տնտեսություն

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոյի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին նաև Հարավային Կովկասի ծրագրերի ղեկավար Ժենևյև Բոյրոն և ծրագրերի ավագ պատասխանատու Ալեքսան Հովհաննիսյանը: Քննարկվել են ընթացիկ ծրագրերը, Համաշխարհային բանկի և Հայաստանի Հանրապետության միջև համագործակցության զարգացման հեռանկարները: Անդրադարձ է կատարվել Համաշխարհային բանկի կողմից մշակված «Երկրի համակարգված գնահատում», ինչպես նաև վերջնականացման փուլում գտնվող «Երկրի գործընկերության շրջանակ» ռազմավարական փաստաթղթերին, «Բնապահպանության ֆինանսավարում» նախաձեռնության շրջանակներում Բանկի կողմից ՀՀ-ին տրամադրվող տեխնիկական աջակցությանը: Հանդիպման վերջում կողմերն իրենց պատրաստակամությունն են հայտնել նպաստել հետագա արդյունավետ և շարունակական համագործակցության զարգացմանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր