00:00:00

Մեզ պետք է հասկանալ՝ որքանով է ՀԱՊԿ-ը ճանաչում, որ դա ագրեսիա է Հայաստանի դեմ և ներխուժում ՀՀ սուվերեն տարածք. Միրզոյան

16:24, 18 հոկտեմբեր 2022 Քաղաքականություն

Ինչպես գիտեք, մենք դիմել ենք ՀԱՊԿ-ին, որին անդամակցում ենք եւ այդ կազմակերպությունում որոշում է կայացվել նախնական դիտորդական կամ փաստահավաք առաքելություն ուղարկել: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 18-ին, Երեւանում Նորվեգիայի ԱԳ նախարար Աննիկեն Հյութֆիլդտի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Եկել են այդ պաշտոնյաները, իրենց արձանագրումների հիման վրա զեկույց են պատրաստել, այն ներկայացված է բոլոր անդամ պետություններին: Քարտուղարությունը դրա հիման վրա որոշման նախագիծ է շրջանառել: Մենք բանավոր քննարկումներով փորձել ենք հասկանալ՝ երբ կարող է տեղի ունենալ ՀԱՊԿ խորհրդի նիստը, որտեղ երկրների ղեկվարները կարող են քննարկել նաեւ նոր դիտորդական առաքելության գործուղումը: Այս փուլում ենք, որոշում չկա, քննարկումներ կան: Պետք է տեղի ունենա խորհրդի նիստ:

Այստեղ մեզ համար չափազանց կարեւոր է նաեւ իրավիճակի քաղաքական գնահատականը, որով հանդես կգան մեր դաշնակից պետությունները: Մեզ նախեւառաջ պետք է հասկանալ՝ որքանով է կազմակերպությունը ճանաչում այն իրավիճակը, որը կա: Իսկ դա է ագրեսիա Հայաստանի դեմ եւ ներխուժում ՀՀ սուվերեն տարածք»,-ասաց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր