ԱԺ նախկին պատգամավոիր Նաիրա Զոհրաբյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Էդգար Ղազարյանը Էրեբունի կլինիկայում անցել է համալիր ստուգում։ Կյանքին սպառնացող վնասվածքներ չկան։ Գլխի հատվածում ունի վնասվածք եւ հիմա բժշկական կարեր են դրվում։
Բժիշկները վստահեցնում են, որ ամեն ինչ լավ է լինելու։
Ըստ նախնական տեղեկությունների՝ Էդգարի վրա իր տան շքամուտքում հարձակվել են երկու տղամարդ, որոնց Էդգարը չի ճանաչել։