Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումները գրեթե կրկնապատկվել են՝ 2022 թվականի հունվարից օգոստոս ընկած հատվածում. այդ մասին են վկայում ՀՀ Կենտրոնական բանկի տվյալները։
2022 թվականի առաջին 8 ամիսներին Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումները կազմել են մոտ 1 մլրդ 902 մլն դոլար, մինչդեռ 2021 թվականի նույն ամիսներին՝ մոտ 549 մլն դոլար։
Տրանսֆերների ծավալը հատկապես աճել է 2022 թվականի մարտ-ապրիլ ամիսներից՝ ուկրաինական իրադարձությունների հետ կապված, Հայաստան ռուսների զանգվածային հոսքից հետո։ Նրանցից ոմանք իրենց բանկային հաշիվներից միջոցներ են փոխանցում անհրաժեշտ ծախսերը կատարելու համար։ Բացի այդ, մեծ ծավալի փոխանցումներ են կատարում ոչ միայն անձնական, այլև կոմերցիոն բնույթի։