00:00:00

Արտակարգ դեպք է տեղի ունեցել. ԵԿՄ անդամի գնդացրի կրակոցից՝ գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տղամարդ է վիրավորվել

11:41, 14 հոկտեմբեր 2022 Հասարակություն

Արտակարգ դեպք՝ Սյունիքի մարզում. ԵԿՄ անդամի գնդացրի կրակոցից՝ գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տղամարդը վիրավորում է ստացել

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 12-ին ոստիկանության Սյունիքի մարզային վարչության (վարչության պետ Ալիկ Մամիկոնյանի), ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները (բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի գլխավորությամբ) օրեր շարունակ հսկայածավալ աշխատանքներ կատարելու արդյունքում պարզել են հոկտեմբերի 2-ին Սիսիանի հիվանդանոց տեղափոխված Սյունիքի մարզի բնակիչ՝ 55-ամյա Ստեփան Ս-ի վիրավորվելու պատճառը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը Սիսիանի բժշկական կենտրոնից ոստիկանության Սիսիանի բաժին հայտնել էին, որ «ձախ ազդրի վերին երրորդի միջային մակերեսի հրազենային կույր վիրավորում» վնասվածքով իրենց մոտ էր տեղափոխվել Ստեփան Ս-ն։

Մինչ Սյունիքի մարզում տեղեկություններ էին տարածել, թե հրազենային վնասվածքը պատճառվել է հակառակորդի կողմից արձակված կրակոցից, Այունիքի մարզի ոստիկանները պարզեցին, որ այդ օրը, ժամը 17։00-18։00-ն ընկած ժամանակահատվածում Որոտնավան գյուղի իր հողամասում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս է եղել, երբ կրակոցից վիրավորում է ստացել։

Ոստիկանները պարզել են, որ կրակոցն արձակել է Սյունիքի մարզի բնակիչ՝ 36-ամյա Սասուն Ս-ն՝ իրեն ամրակցված «ՐՊԿ-74» տեսակի ձեռքի գնդացրից։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Սասուն Ս-ն հայտնաբերվել ու բերվել է ոստիկանության Սիսիանի բաժին, որտեղ էլ տվել է ինքնախոստովանություն։

Հայտնաբերվել է նաև ձեռքի գնդացիրը։  Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Սասուն Ս-ն Երկրապահ Կամավորականների Միության Սիսիանի տարածքային բաժանմունքի անդամ է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր