00:00:00

ԱԺ-ից պատվիրակություն կմեկնի Ստրասբուրգ

11:10, 14 հոկտեմբեր 2022 Քաղաքականություն

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հոկտեմբերի 11-ին կարգադրություն է ստորագրել, որում ասվում է․

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով` կարգադրում եմ.

1. Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով հանձնաժողովում մշակվող Հայաստանի եւ Ադրբեջանի վերաբերյալ զեկույցների շուրջ Եվրոպական խորհրդարանի պատգամավորների հետ հանդիպումներ ունենալու նպատակով 2022 թվականի հոկտեմբերի 17-21-ը Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն) գործուղել Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ ԿՈՆՋՈՐՅԱՆԻՆ, Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման ԵՂՈՅԱՆԻՆ, Ազգային ժողովի պատգամավոր Արուսյակ ՋՈՒԼՀԱԿՅԱՆԻՆ եւ Ազգային ժողովի աշխատակազմի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի համակարգող փորձագետ Մարի ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր